Արցախը, Հայաստանն ու միջազգային հանրությունը
Վատ բան ասեմ: Հայաստանն իր գոյությունը պահպանում է Արցախի չլուծված խնդրի պատճառով: Եթե այն լուծվի, ապա Հայաստանը «Միջազգային հանրությանն» այլևս բացարձակապես չի հետաքրքրի, եթե անգամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Հայաստանի հարցն էլ մեկ օրում վերջնականապես լուծեն:
«Միջազգային հանրությանը» ոչ թե Հայաստանն ու Արցախն է հետաքրքրում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը ու այդ կոնտեքստում է միայն Հայաստանն իրենից միջազգային դերակատար ներկայացնում:
Սա ասում եմ «Միջազգային հանրության» տեսանկյունից խնդրին մոտենալով: Ավելի վատ բան ասեմ, 1828 թվականին Ռուսաստանը սկսեց վերակենդանացնել Հայաստանը, արհեստականորեն, որպեսզի այն դառնա հարց Թուրքիայի և Կովկասի թաթարների համար:
Այլ հարց է, թե մենք որքանով ենք կարող այդ դերակատարությունից ձերբազատվել: Եթե կարողանանք անել, ապա միայն «Միջազգային հանրության» կամքին հակառակ գնալու դեպքում:
Չգիտեմ, թե որքանով հասկանալի բացատրեցի ասածս: Քարտեզին պետք է ուշադիր նայել:
Ստեփան Դանիելյան. ֆեյսբուք: