Իվանկա Թրամփը Սպիտակ տանը կաշխատի անվճար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տանը կաշխատի որպես երկրի ղեկավարի ոչ պաշտոնական խորհրդական: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի դուստրն այդ աշխատանքը կկատարի անվճար:
Իվանկան հայտարարել է, որ տեղյակ է նախագահին իր խորհուրդների հետ կապված անհանգստության մասին, ուստի կհետևի էթիկայիս բոլոր կանոններին:
Նա նաև նշել է, որ կհետևի դաշնային աշխատողների համար նախատեսված կանոններին՝ չնայած աշխատավարձ չի ստանալու: