Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ ևս երկու ուղղաթիռներ: Սա, թերևս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաև օդում ինքնաթիռ խոցող զենքեր, մշակված պլաններ:
Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով:
Թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ընդամենը ստանդարտ միջոցառում է, որ իրականացնում են, և ամենևին կապված չէ Բաբայանի ձերբակալության հետ:
«Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել, որտեղ է տեսել, բայց մենք նախագահի և, ընդհանրապես, պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝ իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ»,- ասաց նա»:
Մանրամասները՝ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: