ՀՀ իշխանությունը Տեր-Պետրոսյանի միջոցով շախմատ է խաղում
«168 ժամ» թերթը գրում է. «Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց»,- «168 ժամ»-ի թղթակից հետ զրույցում այս մասին ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանություններին։
Նա նշել է, որ ՀՀ իշխանություններն այսկերպ շախմատ են խաղում։ Բայց, Տարասովի որակմամբ, նրանց խաղն առաջին կարգի է, այնինչ գրոսմայստերական խաղ պետք է տանել։ «Այսինքն՝ նրանք ասում են «ա»-ն, չեն ասում «բ»-ն, ուստի տձև տպավորություն է ստեղծվում, թե կա հանրային դիվանագիտություն, հանրային հայտարարություններ, եւ կա երկակի, եռակի խորություն, որտեղ անընդհատ անակնկալներ են մատուցվում, ինչպես Հոգլանդը, երբ բոլորն ասում են, թե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կատարվեն, իսկ նա նշում է, որ կա փաստաթուղթ, բայց որեւէ մեկը չգիտի՝ ով և երբ է դրա վրա աշխատել»,- ասել է Տարասովը»:
Մանրամասները՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: