Գեղասահքի աշխարհի առաջնություն. Անաստասիա Գալուստյանը եզրափակչում է
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Վարկանշային այս մրցաշարում սառույցն առաջինը տրամադրվել է մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Անաստասիա Գալուստյանը:
Հայ գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակել է 55.20 միավոր և նվաճել եզրափակչի ուղեգիր, որում մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:
Տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնելու է Սլավիկ Հայրապետյանը, Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը իրենց ուժերը փորձելու են պարային զույգերի մրցմանը: