Մերկելն առաջ է քաշել կանցլերի պաշտոնը լքելու իր պայմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է կառավարման ղեկը հանձնել ուրիշի այն դեպքում, եթե «սկսի զգալ իր անձի շարունակական դեֆորմացիան»: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Welt»-ին:
«Ես հրաժարական կտամ, եթե զգամ, որ հանգել եմ անձի շարունակական դեֆորմացիայի. չէ՞ որ քաղաքական գործիչը մշտապես իրեն հարց է տալիս. «Որքա՞ն երկար ես կարող եմ գնալ փոխզիջումների»»,- նշել է Անգելա Մերկելը:
Մերկելն այդպես էլ չի նշել, թե պաշտոնից հեռանալու իր հաջորդ կետը որն է:
Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության ղեկավարն է՝ սկսած 2005 թվականի նոյեմբերից: Այս տարվա սեպտեմբերին ԳԴՀ-ում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, որի ընթացքում կորոշվի, մնում է արդյոք Մերկելն իր պաշտոնին, թե ոչ: