ՌԴ-ում ուսուցչուհին ստիպել է երեխային, որ նա օճառով լվանա բերանը՝ չհայհոյելու համար
Ռուսաստանի Եկատերինբուրգի դպրոցներից մեկի ուսուցչուհին ստիպել է երեխային, որ նա օճառով լվանա իր բերանը, այն բանից հետո, երբ նա երկու օրվա ընթացքում հաճախակի հայհոյանքներ է օգտագործել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն` հղում տալով Հանրային կապերի փորձագետ Ելենա Վոլկովային:
Ըստ տեղական լրատվամիջոցների միջադեպը տեղի է ունեցել «Լեգո-ճամբար»-ում մարտի 29-ին:
Երեխայի մայրը, ով դպրոց էր գնացել երեխային վերցնելու Վովկովայի խոսքերով դեպքի մասին տեղեկանալուց հետո հայտարարել է, որ ինքը բողոք չունի:
«Երբ մենք հարցրեցինք տղային, թե ի՞նչ է մտածում ներկայիս իրավիճակի մասին, նա պատասխանեց. «Ի՞նչ իրավիճակ», իսկ մայրը հույս հայտնեց, որ այդ միջադեպը միգուցե ազդի երեխայի վրա, որ նա այլևս չհայհոյի»,-ավելացրել է Վոլկովան: