Մարիա Շարապովան խոսել է մեծ սպորտ վերադառնալու մասին
Մարիա Շարապովան իր երկրպագուներին ապշեցրել է սենսացիոն հայտարարությամբ:Մեծ սպորտ վերադառնալու իր պլանների մասին սպորսմենուհին խոսել է անցյալ գիշեր Կալիֆոռնիայում (նա այնտեղ հանգստանում է ) տեղի ունեցած իր մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Ren.tv-ն:
Նրա որակազրկման ժամկետները ավարտվում են ապրիլի վերջին: Շարապովան պատմել է, որ այս հեռացումը փոխել է իր վերաբերմունքը կյանքի հանդեպ, այնպես որ ՝ նա պատրաստ է դուրս գալ դաշտից արդեն ընդմիշտ: Սակայն չի ցանկանում այն ավարտել ուրիշների կանոններով:
«Ես երեսուն տարեկան եմ, մոտ ապագայում ես ուզում եմ ընտանիք կազմել, մայրանալ: Սակայն իհարկե ես ևս մեկ անգամ կցանականայի մասնակցել Օլիմպիական խաղերին. չէ որ դա ցանկացած մարզիկի երազանքն է»,- պատմել է Շարապովան:
.