Հռոմի պապը պահանջում է շտապ միջոցներ ձեռնարկել՝ Իրաքի խաղաղ բնակչությանը փրկելու համար
Ֆրանցիսկոս պապը պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Իրաքի քաղաքացիներին փրկելու համար :Նրա խոսքերով՝ բոլոր այն ուժերը, որոնք կենտրոնացված են Մոսուլի համար պայքարում, պետք է պահպանեն անմեղ բնակիչներին և նոր զոհեր թույլ չտան:Այս մասին գրում է Ren.tv-ն:
Սրբազանը Իրաքին խաղաղության կոչ է արել: Նա ողջունել է Իրաքի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված միջկրոնական խմբին: Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքը հատկապես մտահոգված է իրաքցիների ճակատագրերի համար, որոնք ծուղակում են հայտնվել Մոսուլի վերադարձումից հետո:
«Արյունալի կոնֆլիկտի զոհերի համար խորին վիշտ հայտնելով ՝ ես կրկին դիմում եմ կոչով, որ բոլորը ներդնեն իրենց ջանքերը ի պաշտպանություն խաղաղ բնակչության »,- ասել է նա: