Բրիտանիայում ուսանողուհիները ի նշան բողոքի ներքնազգեստներ են կախել ծառերից
Բրիտանիայի Ռոհեմպտոն համալսարանի ուսանողուհիները ծառերից կախել են իրենց ներքնազգեստները ի նշան կանանց նկատնանց բռնություններ դեմ բողոքի: Նրանց բողոքը ուղղված է բուհի ղեկավարությանը. նրանք պահանջում են վարձել բռնության զոհ դարձած կանանց հետ աշխատանքներ տանող մասնագետների: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ներքնազգեստների վրա գրված են բռնաբարությունների զոհ դարձած կանանց կողմից արված մեջբերումներ: Ակցիան կազմակերպվել է բուհի ֆեմինիստական խմբավորումների կողմից: Ակցիայի գլխավոր կազմակերպիչներից Զոե Կարտլիջը գտնում է, որ բուհի սոցիալական աշխատողները գլուխ չեն հանում իրենց աշխատանքից և բավականաչափ պատրաստված չեն, որպեսզի բռնության զոհերին անհրաժեշտ օգնություն տրամադրեն: Նման քայլով նրանք ցանկանում են «տպավորիչ և հիշվող» ինչ-որ բան անել և մարդկանց ուշադրությունը սևեռել խնդրի վրա:
Հատկանշական է, որ ինքը Զոեն առաջին կուրսում բռնության է ենթարկվել և նրա խոսքերով՝ նա այդ ժամանակ չգիտեր` ուր դիմել և որտեղից օգնություն ստանալ: