Ֆրանսիայում առաջին անգամ «Եվրատեսիլ»-ը կցուցադրեն կինոթատրոններում
Ֆրանսիայում առաջին անգամ «Եվրատեսիլ» մրցույթը կցուցադրեն կինոթատրոններում. հայտնում է մրցույթի պաշտոնական կայք-էջը: Պլանավորվում է եզրափակիչ փուլի ցուցադրություն, որը տեղի կունենա մայիսի 13-ին, շաբաթ օրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Եվրոպայի շատ կինոթատրոններ արդեն ուղիղ եթերով ցոցադրել են մրցույթը նախկինում, սակայն ամբողջ Ֆրանսիայում ցուցադրությունը կկայանա առաջին անգամ շնորհիվ տեղացիների՝ մրցույթի հանդեպ հետաքրքրվածության աճի:
Նշվում է, որ հանդիսատեսը կարող է կինոթատրոն բերել դրոշներ, ինչպես նաև «Twitter»-ում կիսվել իրենց մտքերով և և քվեարկել իրենց նստած տեղերից: