Մեքսիկայում հնագույն պալատի ավերակներ են հայտնաբերվել
Մեքսիկայի Օահակա կոչվող հովտում հնագետները հայտնաբերել են պալատի ավերակներ, որի տարիքը գնահատել են 2100-2300 տարի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Proceedings of the National Academy of Science-ին:
Նշվում է, որ այն կառուցված է եղել մինչև այդ տեղանքում ացտեկների հայտնվելը։ Մակերեսը կազմում է մոտ 2790 քառ. մետր՝ բնակելի ու աշխատանքային շինություններով, զոհաբերությունների համար նախատեսված վայրով։
Հետազոտողները նշում են, որ շինարարների կողմից օգտագործված մեթոդները առաջադեմ են եղել այդ ժամանակների համար։