Չինաստանում հայտնաբերվել է երկրի պատմության մեջ խոշորագույն ոսկու հանքը
Չինաստանի արևելքում հայտնաբերել են երկրի պատմության մեջ ամենախոշոր ոսկու հանքավայրը, որի պաշարները գնահատվում են 22 միլիարդ դոլար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով China News-ին:
«Shandong Gold Group» ընկերության տվյալների համաձայն՝ 382 տոննա ոսկու պաշարով հանքավայրը հայտնաբերվել է Շանդուն նահանգում:
Նշվում է նաև, որ հանքի պաշարները ձգվում են երկու կիլոմետր, իսկ շերտի հաստությունը կազմում է 67 մետր:
Մեկ տոննա հանքաքարում ոսկու պարունակությունը 4.52 գրամ է: