Ես չեմ ասում` Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է. Սեյրան Օհանյան
«Իրավունք» թերթը գրում է․ «Մինչ ԼՂ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը, գտնվելով ձերբակալության մեջ, իրեն չի համարում քաղբանտարկյալ, այս օրերին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համառորեն պնդում էր, թե նա քաղբանտարկյալ է։ Բայց արի ու տես, որ «Նաջարյանը փոշմանել է»։
Երեկ Ազատության հրապարակում կայացած ՕՐՕ դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պատգամավորության թեկնածու Սեյրան Օհանյանն ասել է. «Ես չեմ ասում Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, այլ ասում եմ, որ մինչև չպարզվեն Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապված հանգամանքները, կարծում եմ՝ այս ամենը քաղաքական նպատակներով է արված»»։
Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: