ԵԽԽՎ պատվիրակները Հայաստան են ժամանելու՝ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար
ԵԽԽՎ 22 անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ Լիլիան Մորիժ Պասկյեի ղեկավարությամբ,Հայաստան է ժամանելու՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի ու ԺՄԻԳ դիտորդների հետ միասին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին հետևելու համար։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։
Մինչև ընտրությունները պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան ԿԸՀ-ի նախագահի, արդարադատության նախարարի ու հիմնական քաղաքական կուսակցությունների, նաեւ ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Դիտորդների մամուլի ասուլիսը ծրագրված է ապրիլի 3-ին: