Գերմանիայում մահմեդականները երկու անգամ ավելի շատ են օգնում փախստականներին
Գերմանիայում բնակվող մահմեդականները երկու անգամ ավելի շատ են օգնել փախստականներին: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով The Local-ի իրակաացրած սոցիոլոգիական հարցմանը:
Հարցումը ցույց է տվել, որ մահմեդականների 44%-ը գոնե մեկ անգամ օգնել է փախստականներին: Նույնը ասել է նաև ամեն հինգերորդ քրիստոնյան (21%): Աթեիստների շրջանում փախստականներին օգնել է 17%-ը:
Սոցիոլոգները մեկնաբանում են, որ լավագույն դեպքում փախստականների շարքից 1-ից 2 մահմեդական փորձում է ծայրահեղականացնել իր հավատակցին: Սակայն, մահմեդականություն դավանող բնակչության մեծամասնությունը կողմ է բոլոր կրոնների հանդեպ բաց հարաբերություններին: