Նոր սարքերը կծառայեն որպես արհեստական ինտելեկտ
Միլիարդատեր Իլոն Մասկը շարունակում է զարմացնել բոլորին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս անգամ այն սկսել է նոր նախագիծ, որով փորձում է կապել մարդկային ուղեղը և արհեստական բանականությունը՝ օգտագործելով իմպլանտներ:
Գործարար Իլոն Մասկը կարծում է, որ պետք չի սահմանափակվել իրենց այժմյան կատարվող գործունեությամբ և գործարկել է նոր նախագիծ, որի համար «SpaceX» և «Tesla» ստեղծել են նոր ընկերություն, որը կոչվում է «Neuralink»: Այս նախագիծը գտնվում է վաղ փուլում և դեռ պաշտոնապես չի ներկայացվել հանրությանը:
Ինչպես հայտնում է «Wall Street Journal»-ը, որ «Neuralink» ընկերությունը կստեղծի սարքեր, որոնք կպատվաստեն մարդկային ուղեղը և թույլ կտան, որ մարդիկ օգտագործեն բոլոր հատկանիշները, որը գնալով կհանգեցնի արհեստական ինտելեկտի:
«Neuralink» արտադրանքը կարող է բարելավել հիշողությունը և տրամադրել ավելի անմիջական շփումներ համակարգիչների և այլ սարքավորումների հետ: