Գիտնականները պարզել են, թե երբ են տնային մկները սկսել ապրել մարդու հետ
Գիտնականները հաշվարկել են, որ մկները սկսել են մարդկանց կողքին բնակվել ավելի քան 15 հազար տարի առաջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Proceedings of the National Academy of Sciences-ին:
Ավելի վաղ, ընդունված էր կարծել, որ մկները սկսել են ապրել մարդու հետ այն ժամանակ, երբ ի հայտ է եկել գյուղատնտեսությունը, սակայն վերջերս կատարված հետազոտութունները ցույց են տվել, որ կրծողները մարդու կողքին են հայտնվել 15 հազար տարի առաջ՝ գյուղատնտեսության հայտվելուց 3000 տարի առաջ:
Այդ ժամանակ Լավանտայում թագավորում էր նատուֆական մշակույթը և բնակչության հիմնական զբաղմունքը որսն էր, ձկնորսությունը և հացահատիկի հավաքումը: