Մինչև 17 տարեկանների վոլեյբոլի 2017թ. ՀՀ չեմպիոններ
Երևանում եզրագիծը հատեց մինչև 17 տարեկանների վոլեյբոլի 2017թՀ Հ առաջնությունը։
Ստուգատեսի եզրափակիչ փուլին, որը կայացավ մարտի 24-26-ը մասնակցեցին աղջիկների և պատանիների 4-ական թիմեր: Նրանք եռօրյա պայքարում վիճարկեցին ՀՀ չեմպիոնի կոչումը:
Աղջիկների մրցաշարում դրանք՝ Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ-ի, Ավանի,ինչպես նաև Սիսիանի ու Արցախի, պատանիների մրցապայքարում ՝ Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ-ի, Արաբկիրի, Արաբկիրի, ինչպես նաև Եղեգնաձոր թիմերը:
Նշենք ,որ առաջնության ընտրական փուլին մասնակցել էին պատանիների՝11 , և աղջիկների՝ 8 թիմեր:
Ինչպես հայտնում են վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, եզրափակիչ փուլի խաղային 1-ին և 2-րդ օրվա հանդիպումներում գրանցվել էին այսպիսի արդյունքներ ՝
Աղջիկներ ՝
Մարտի 24-ին՝
Արցախ-ԽՄՕՄՄ 0։3,
Ավան-Սիսիան 3։0
Մարտի 25-ին՝
ԽՄՕՄՄ-Սիսիան 3։0,
Ավան-Արցախ 3։1:
Պատանիներ՝
Մարտի 24-ին՝
Արաբկիր-Վանաձոր 3։1
Աջափնյակ-Եղեգնաձոր 3։0,
Մարտի 25-ին՝
Արաբկիր- Աջափնյակ ՝3։1
Վանաձոր -Եղեգնաձոր 3։1;
Առաջնության եզրափակիչ փուլի խաղային 3-րդ օրը տեղի ունեցան մրցանակային տեղերի բաշխման գործում վճռորոշ նշանակություն ունեցող 4հանդիպումները՝
Աղջիկիներ՝
Սիսիան-Արցախ՝1:3,
Ավան-ԽՄՕՄՄ ՝2:3:
Աղջիկների վոլեյբոլի 2017թ ՀՀ չեմպիոնի կոչմանն արժանացավ եզրափակիչ փուլում իր բոլոր՝ 3 մրցակիցներին պարտությայն մատնած ԽՄՕՄՄ-ի(մարզիչ Կ.Շահբազյան)։թիմը: 2-րդ հորիզոնկանը զբաղեցրեց Ավանի(մարզիչ Խ.Ասմարյան), իսկ մրցանակային եռյակն եզրափակեց Արցախի ընտրանին (մարզիչ Գ.Մելքոնյան)։
Պատանիներ՝
Վանաձոր-Աջափնյակ ՝3:2
Եղեգնաձոր-Արաբկիր:՝3:0:
Արդյունքների ամփոփումից հետո պատանիների մրցապայքարում լավագույնը ճանաչվեց ու 2017թ ՀՀ չեմպիոն դարձավ Արաբկիր թիմը (մարզիչ Ժ.Գրիգորյան): 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վանաձորի ընտրանին (մարզիչ Ա.Մամունց),երրորդ տեղը գրավեց Աջափնյակի թիմը (մարզիչ Ա.Բալաբեկյան)։
Մրցանանակիր բոլոր թիմերը պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով ,գավաթներով և գնդակներով։Առաջնության լավագույն մարզիկները և բոլոր մրցավարները ՀՎՖ նախագահի Արթուր Բաղդասարյանի կողմից արժանացան հատուկ մրցանակների։
Արամ Ուգուջյան.ֆեյսբուք: