Վրաստանի վարչապետը փորձարկել է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնվել է երկրի առաջին քաղաքացիների շրջանում, որոնք փորձարկել են ԵՄ- ի հետ առանց վիզային ռեժիմը:Այս մասին գրում է Ren.tv-ն՝ հղում տալով TACC-ին:
Վրաստանի համար նոր ռեժիմը սկսվել է երեքշաբթի օրվանից:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ վարչապետը մեկնել է Հունաստան խորհրդարանի և կառավարության անդամների, ինչպես նաև ուսանողների և գիտնականների հետ միասին:Թռիչքից առաջ նա նշել է, որ Աթենք է մեկնում սովորական կենսաչափական անձնագրով և առանց վիզայի: