Ավստրալիայում սարսափելի փոթորիկ է (տեսանյութ)
Դեբբի անունը կրող սարսափելի ցիկլոն է վրա հասել Ավստրալիային: Ականատեսները փաստում են, որ օդում ջարդված իրերի կտորներ են սավառնում, իսկ քաղաքում՝ անջատվել է էլեկտրականությունը: Այս մասին գրում է Ren.tv-ն:
Էրլի-Բիչ քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են, որ քաղաքում ծառեր են ընկնում, իսկ մի քանի տների տանիքներ անգամ պոկվել են:
Մակկայ քաղաքի ավելի քան 25 հազար բնակիչի կոչ է արվել անհապաղ լքել իրենց տները՝ ջրհեղեղի վտանգից խուսափելու համար: