«Sex Pistols» խմբի նախկին սոլիստը Թրամփի հանդեպ իր համակրանքն է հայտնել
Բրիտանական «Sex Pistols» ռոք խմբի մենակատար Ջոն Լայդոնը (բեմական անունը՝ Ջոննի Ռոտտեն) հայտարարել է, որ կցանկանար ընկերանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և աջակցել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուն: Այս մասին գրում է Interfax-ը:
Նա «Good Morning, Britain» հեռուստատեսային հաղորդման ժամանակ ուղիղ եթերում հայտնել է, որ «Թրամփը վախեցնում է քաղաքական գործիչներին, և դրան հետևելը զվարճալի է»:
Երաժիշտը նշել է, որ ԱՄՆ նախագահին իր «պոտենցյալ ընկերն» է համարում:
Ինչ վերաբերում է Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուն, ապա նա նշել է, որ աջակցում է այդ որոշմանը: