Վենեսուելայի նախագահը հայտարարել է արժույթի փոխանակման նոր համակարգի մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի հայտարարել է հաջորդ շաբաթվանից երկրում արժույթի փոխանակման նոր համակարգի կգործի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ այդ նոր արժույթը թույլ կտա վենեսուելական բոլիվարը կոնվերսացնել:
Վենեսուելայում գործում է բոլիվարի մի քանի փոխարժեք՝ պաշտոնական ֆիքսված «DIPRO» փոխարժեքը՝ մեկ դոլարի դիմաց 10 բոլիվար, փոխանակման լրացուցիչ համակարգում «DICOM» փոխարժեքը՝ 706 բոլիվար, «սեւ շուկայում»՝ 3 հազար բոլիվարից ավելի: