Կիևում կվերաբացեն «Սբերբանկ»-ի գլխավոր գրասենյակի մուտքը
Երեքշաբթի առավոտյան ակտիվիստները սկսել են քանդել բետոնե պատնեշները, որոնք մարտի կեսերին դրվել էին Ուկրաինայում գտնվող «Սբերբանկ»-ի կենտրոնական գրասենյակի մուտքի մոտ: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Նրանք դա արել են, որպեսզի քաղաքացիները կարողանան վերցնել բանկից իրենց խնայողությունները:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ արգելապատնեշներից, պիտակներից և գրվածքներից մաքրվել է շինության ամբողջ պատը: