Ռուսաստանը Հալեպին 13 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել
Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը Սիրիայում 13,5 տոննա մթերք է տրամադրել Մանբիջ քաղաքի փախստականների ճամբարին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TACC-ին:
«Մենք փորձում ենք ամեն կերպ նրբորեն, համեստորեն, բայց միևնույն ժամանակ վստահորեն ցույց տալ, որ Ռուսաստանն այստեղ ինչ-որ բան գրավելու, ընկճելու համար չէ, այլ նրա համար, որ օգնություն ցույց տա Սիրիային և հասարակ մարդկանց: Յուրաքանչյուրը, ով այստեղ կարիքի մեջ է, պետք է այդ օգնությունը ստանա»,- հայտարարել է կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռաչուկը:
Նրա խոսքով՝ զինվորականները բնակչությանը բաժանել են շաքար, մսային պահածոներ, թեյ և այլն: