Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային աճուրդի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» թեթև տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0,54%-ով՝ հասնելով բարելի դիմաց 47,99 դոլարի:
Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մայիսյան մատակարարումների ֆյուչերսների գներն աճել են 0.45%-ով և հասել 50,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: