Սամվել Բաբայանի կալանքի որոշումը կբողոքարկվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է վերջինիս պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ տեղեկացնելով նաև, որ երեկ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ:
Այլ մանրամասներ, սակայն, Քալաշյանը չի հայտնել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: