Էլ ո՞ր օրվա հարևաններն են, որ իրար չօգնեն. «Ծառուկյան» դաշինքի քվեները դրվելու են ՀՀԿ-ի տրցակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան դաշինքին» տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։
Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտն սպառվի, «Ծառուկյան դաշինքի» քվեները դրվելու են ՀՀԿ-ի տրցակի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, մեր զրուցակիցը չցանկացավ բացահայտել»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: