Կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ից հետո կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում: Մեր տեղեկություններով՝ եվրոպական մարմիններում ՀՀ դատական համակարգի գնահատականները շատ ցածր են, և արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար իշխանությունն ստիպված է կոսմետիկ փոփոխություններ անել:
Լավատեղյակ աղբյուրը վստահեցնում է, թե այժմ դատավորների «սև ցուցակ» կա կազմված, որտեղ ընդգրկվել են մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված, կոռուպցիոն սկանդալներում ներգրավված, ՄԻԵԴ-ում ամենից շատ բողոքների արժանացած դատավորները:
«Կան անգամ այնպիսի անուններ, որոնք տարիներ ի վեր սպասարկել են իշխանություններին, սակայն իրենց կաշին փրկելու համար անգամ յուրայիններին չեն խնայի: Նրանց համար տարբերություն չկա․ այսօր x-ին կասեն՝ այս որոշումը կայացրու, վաղը՝ y-ին»: Ի դեպ, դատավորների «սև ցուցակ» ունի նաև ԱՄՆ դեսպանատունը, որոնց ոչ միայն վիզա չի տրամադրում, այլև որևէ միջոցառման չի հրավիրում»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: