Ուժի մեջ է մտել Վրաստանի և Եվրոմիության միջև առանց վիզայի համակարգը
Վրաստանի և Եվրոմիության անդամ-երկրների միջև առանց վիզայի համակարգն ուժի մեջ է մտել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Վրաստանի քաղաքացիներն 90 օրվա ընթացքում առանց վիզայի ձևակերպման կարող են այցելել եվրոպական երկրներ՝ բացառությամբ Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ տվյալ համակարգից կարող են օգտվել նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակիչները՝ վրացական կենսաչափական անձնագրի առկայությամբ: