Ինչ-որ բան է կատարվում Ադրբեջանում. արգելափակված են ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը
Ադրբեջանում արգելափակված են ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը
Ինչ-որ բան է կատարվում Ադրբեջանում: Բայց թե ի՞նչ, դեռ պարզ չէ: Իլհամ Ալիևի հրամանով երկրի տարածքում արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազադլիգ» թերթի, «Meydan Tv» ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը: Այդ ԶԼՄ-ներից տեղեկացրել են, որ կայքերն արգելափակված են միայն Ադրբեջանի տարածքում:
Մինչև հիմա ապշերոնյան սուլթանը գերադասում էր այլ մեթոդներ կիրառել ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ, բայց մասսայական արգելափակումների դեռ չէր անցել:
Սպասենք Բաքվից հետաքրքիր լուրերի:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք