Ուկրաինայի պետական պարտքը հասել է 72 միլիարդ դոլարի
Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքն ընթացիկ տարվա փետրվար ամսին մեծացել է՝ հասնելով 1.941 տրիլիոն գրիվենի, որը կազում է 71.76 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «112.ua»-ին, որն էլ վկայաչում է Ուկրաինայի Ֆինանսների նախարարությանը:
Ինչպես հաղորդվում է, Ուկրաինայի պետական պարտքի մեծացման գլխավոր պատճառների թվում է պետական բյուջեի ֆինանսավորումը՝ պետական փոխառությունների և բանկերի կապիտալիզացիայի հաշվին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշել է վաճառել «Ուկրաինա» անունով կիսակառույց նավը, որպեսզի վճարի գործարաններից մեկի աշխատակիցների կուտակված աշխատավարձերը: