Նիկոլը չի մոռացել նաև ՀՅԴ-ին ու ՀՎԿ-ին
Քաղաքական կրքերը ընտրության օրվա մոտենալուն զուգընթաց բորբոքվում են: Հետաքրքիրն այն է, որ քաղաքական դաշտում առավել ինտրիգային ու մրցակիցներին քննադատելու մարտավարությամբ աչքի է ընկնում միայն վերջերս ձևավորված ոչ այնքան մեծ ռեսուրսներ ունեցող ԵԼՔ դաշինքը:
ԵԼՔ-ի անդամները վերջին շրջանում սկսել էին քննադատել հատկապես Ծառուկյան դաշինքին՝ մեղադրելով նրան իշխանությունների հետ համագործակցության մեջ: Այսօր ԵԼՔ-ի անդամները հայտարարությունների ռեպերտուարում հանդես եկան մի նորամուծությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կարծիքով ոչ ՀՎԿ-ն, ոչ էլ ՀՅԴ-ն խորհրդարան չեն անցնի:
Ինչպես գիտենք, ՀՎԿ-ն (Նիկոլի բառերով՝ ՕԵԿ-ը), Ն. Փաշինյանի հին հակառակորդն է ու նա չէր կարող աչքաթող անել այս ուժին, թեև այն հանգամանքը, որ ՀՎԿ-ն այսքան ուշ է հայտնվում նրանց թիրախում, խոսում է այն մասին, որ այդ ուժն առանձնապես մեծ վտանգ չի ներկայացրել ԵԼՔ-ի համար:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը ՕԵԿ-ի՝ ՀՎԿ վերանվանվելու կապակցությամբ հայտարարել էր, որ ՕԵԿ-ն այնքան է հեղինակազրկված, որ կուսկցության ու խմբակցության անունները փոխում են՝ նոր վարկանիշ ստեղծելու նպատակով, ու խորհուրդ էր տվել կուսակցության անդամներին բեղեր պահել, որ ոչ ոք չճանաչի:
Կառլեն Բաղդասարյան. Ֆեյսբուք