Թրամփի փեսային կհարցաքննեն «Թրամփ-Ռուսաստան» կապերի հարցով
Ամերիկյան սենատի հետազոտողները հայտնել են, որ ցանկանում են հարցաքննել ԱՄՆ նախագահի խորհրդական, նրա փեսա Ջերարդ Քուշներին՝ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև եղած կապերի հարցով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The New York Times»-ին:
Սենատի քննչական կոմիտեն մարտին Սպիտակ տանը տեղեկացրել է այն մասին, որ կհարցաքննի Քուշներին այն հանդիպումների մասին, որոնք իբրև թե տեղի են ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:
Ինքը՝ Քուշները պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալ Կոնգրեսում և կոմիտեի հարցերին պատասխանել: Ինչպես հաղորդվում է, նա ինքնակամ ցանկացել է խոսել Հետախուզության կոմիտեի ղեկավար Ռիչարդ Բերրի հետ: