«Samsung»-ը հայտնել է Ռուսաստանում «Galaxy S7»-ի գնի կրիտիկական անկման մասին
«Samsung Galaxy S7» սմարթֆոնների գինը Ռուսաստանում հասել է ռեկորդային նվազագույնին՝ 40 000 ռուբլու (-35%): Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Այս պահին սմարթֆոնի գինը ոչ պաշտոնապես կազմում է ընդամենը 30 000 ռուբլի: Հարկ է նշել, որ «Samsung Galaxy S7»-ի գնի անոնսից հետո սրահում այն եղել է 50 000 ռուբլի: «Galaxy S7 edge»-ը ևս էժանացել է, այժմ գաջեթը հնարավոր է ձեռք բերել 30 000 ռուբլուց սկսած, չնայած ամռան սկզբին այն 60 000-ից էժան չէր վաճառվում:
Փորձագետները կարծում են, որ գնի այդպիսի անկումը պայմանավորված է «Galaxy S8»-ի անակնկալ գովազդով, որը պետք է վաճառքի հանվի մարտի 29-ին: