Քենդալ Ջենները Մերիլին Մոնրոյի կերպարով լուսանկարվել է «Love» ամսագրի համար (տեսանյութ և լուսանկարներ)
Բրիտանական «Love Magazine» ամսագիրը հրապարակել է տեսանյութ, որտեղ 21-ամյա մոդել Քենդալ Ջենները հայտնվել է Մերիլին Մոնրոյի կերպարով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հարկ է նշել, որ Քենդալի մոդելային կարիերան մեծ թափ է ստացել Նոր տարուց հետո: Վերջերս նա սկսել է հաճախակի նկարահանվել տարբեր ապրանքանիշների գովազդային արշավներում: Մեկ շաբաթ առաջ «Daniel Wellington» ժամացույցի ապրանքանիշի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա նոր դեսպանն է մոդելային կարիերայի: