Ներդրումների սպասումով. 12 մլն դոլար՝ Գյումրիում
Տնտեսության զարգացման գործընթացներից մեկը կայանում է արտադրություն հիմնելու և այն զարգացնելու մեջ: Գյումրիում տեղակայված տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը նախատեսում է կատարել 12 մլն դոլարի ներդրում և Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղով:
Այդ նպատակով գործադիր մարմինը ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները: Ակնկալվում է, որ արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է:
Սեդա Ադամյան.ֆեյսբուք: