Պաղեստինը սկսել է Աֆղանստանի հետ սահմանին պատնեշի կառուցման աշխատանքները
Պակիստանը սկսել է Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում պատնեշներ կառուցելու աշխատանքները: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Pakistan Observer պարբերականին և Պակիստանի բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ Իսլամաբադի նման պլանների մասին հայտնի է դարձել դեռևս փետրվար ամսի վերջին՝ Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո:
Պակիստանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ մտադիր է պատնեշ կառուցել Աֆղանստանի հետ սահմանին: Փետրվարի վերջին Պակիստանը հայտարարեց, որ տեղի ունեցած ահաբեկչություններն իրականացվել են Աֆղանստանի տարածքում գործող ահաբեկիչների կողմից:
Փետրվարի 17-ից մինչև մարտի 20-ը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հատուկ գործողությունների ընթացքում սահմանը փակվեց: