ԱՄՆ-ի բնակիչը կդատապարտվի 5 տարվա ազատազրկման՝ շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար
Հարավային Կարոլինայի բնակիչը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ իր շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ Ուիլյամ Դոդսոնը կենդանու դունչը փակել է կպչուն ժապավենով, ինչի արդյունքում այն ուռել է, իսկ լեզուն՝ սևացել:
Շան անունը՝ Քեյթլին է: «Veterinarians at the Animal Society»-ի աշխատակիցնեերը մոտ 36 ժամ են ծախսել, որպեսզի պոկեն հանեն կպչուն ժապավենը;
Շրջանային դատարանի դատավոր Մարքլի Դենիսը առավելագույն պատիժ է սահմանել 42-ամյա Դոդսոնի նկատմամբ, վերջինիս գործողությունները բնութագրելով որպես «դժոխք՝ երկրի վրա»։