Իրաքյան բանակը Մոսուլի 2 թաղամաս է ազատագրել «ԻՊ»-ի ճիրաններից
Իրաքյան բանակը կիրակի օրն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից երկու թաղամաս է ազատագրել արևմտյան Մոսուլում:
Այս մասին հայտնում է Korespondent.net-ը՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
Պետական հեռուստատեսության եթերում իրաքցի գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալան հանդես է եկել հայտարարությամբ. «Իրաքյան բանակի հակաահաբեկչական ուժերն ազատագրել են քաղաքի Վադի-ալ-Այն և Ռայմ-ալ-Խադիդ թաղամասերը»:
Նշվում է նաև, որ ավելի վաղ, իրաքյան բանակը հայտնել էր Մոսուլի արևմտյան մասում գտնվող արտադրական գոտու գրավման մասին