Բոլոր նրանց, ովքեր, մի քանի շաբաթում «թալանածը, հետ բերելու» պլաններ ունեն
Կապիտալիզմի ներքո էլիտայի ձևավորման հստակ, աքսեոմատիկ մեխանիզմ կա՝
1. Կապիտալի կուտակում,
2. Սեփականության իրավունքի անձեռնամխելիություն,
3. Օրենքի դիմաց հավասարության հաստատում:
Սա է ցանկացած մեծահարուստի քաղաքական օրակարգը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած հասարակությունում: Ավելին, սա է նաև ցանկացած կապիտալիստական, և ինչպես պրակտիկան ապացուցեց, առհասրական ցանկացած, հասարակության զարգացման գրավականը:
Եթե փորձես քայլերի հերթականությունը խախտել, կամ հասարակությունն է դեգրադացվելու, կամ էլ՝ էլիտան: Չես կարող բոլորին ստիպել ապրել նույն օրենքներով, եթե սեփականության իրավունքը (ինչպես նաև դրա հիմք հանդիսացող բռնության մենաշնորհի պետականացումը) սրբություն չէ, քանի դեռ չես սահմանել վաղեմության շեմ, կամ ամնիստիայի նշաձող: Պետք է իրողության հետ հաշվի նստես, հետո նոր շարժվել առաջ, այլապես դատապարտված կլինես, լավագույն դեպքում, շարունակական ձախողման, իսկ, վատագույն դեպքում, պոպուլիստահեն բոլշևիզմի, որը, դանդաղ դեգրադացնելու փոխարեն, արագ ոչնչացնում է հասարակության հիմքերը:
Սա հարկ է հաշվի առնել բոլոր նրանց, ովքեր, մի քանի շաբաթում «թալանածը, հետ բերելու» պլաններ ունեն:
Արթուր Դանեիլյան. ֆեյսբուք: