Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթանակ են տարել արևմտամետները
Կիրակի Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Հերթական անգամ հաղթել է «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը, որն իր ետևում երկու չավարտված մանդատ ունի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը «exit-poll»-ի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ նախարարների կաբինետի ձևավորումից հետո հաշվի կառնեն նախկին սխալները:
Հավելենք, որ ընտրություններին մասնակցել է 13 կուսակցություն, 9 կոալիցիա և 21 նախաձեռնողական կոմիտե: