19-ամյա մարտիկը մահացել է սրտի կաթվածից՝ փորձելով նիհարել
Ջորդան Քոուն մարզվում էր հատուկ մարզազգեստով, որպեսզի մարմինը բարեկազմ պահի մինչև մոտակա մարտը: Բանգկոնկի իրավապահ մարմինները հետաքննում են բրիտանացի Մուայ Թայի մարտիկի մահվան դեպքը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին:
19-ամյա Ջորդան Քոուի մարմինը հայտնաբերվել է Մուանգ շրջանի մարզասրահում:
Նախնական տվյալներով՝ տղան սրտի կաթված է ստացել մարզման ժամանակ: Քոուն Շոտլանդիայից Բանգկոկ է ուղևորվել, որպեսզի շարունակի բռնցքամարտի իր մարզումները:
Հիշեցնենք, որ մարտ ամսվա սկզբին էլ հիվանդանոցում էր հայտնվել ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը: Նա իրեն վատ էր զգացել նիհարելու ընթացքում: