Հա՞վը, թե՞ ձուն. բրիտանացի գիտնականները գտել են ճիշտ պատասխանը
Հայտնի է լեգենդեր հարցի պատասխանը. ի՞նչն է իրականում ավելի վաղ եղել աշխարհում՝ ձո՞ւն, թե՞ հավը: Բրիտանիայի գիտնականները հայտնել ենք, որ իրենց հաջողվել է լուծել այս հանելուկը: Համաձայն անցկացրած հետազոտությունների՝ Երկիր մոլորակի վրա առաջին հերթին հավն է եղել: Այս մասին գրում է Glavny.tv-ն:
Որպես հետազոտությունների օբյեկտ ձվի կեղևն է եղել: Գիտնականները հայտնաբերել են, որ դրանում եղած նյութը՝ օվոկլեդինին անունով, արտադրվում է միայն հավի օրգանիզմում: Դա նշանակում է, որ առանց այդ նյութի ձուն չի կարող լույս աշխարհ գալ: Այն արտադրվում է միայն հավի ձվարանում:
Այսպիսով, այժմ այլևս չենք վիճի այն հարցով, թե ինչն է ավելի վաղ գոյություն ունեցել աշխարհում: Սակայն մինչև այժմ հակադիր տեսակետը ևս կա, որի համաձայն՝ ձուն հավից շուտ է եղել, քանի որ ձվաբջիջն ընդհանրապես գոյություն է ունեցել մինչև հավերի ի հայտ գալը: