ԱԺ ընտրությունների առաջին ընտրողը
ԱԺ ընտրությունների առաջին ընտրողն եմ
Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով, մասնակցեցի ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի նախանշվող ընտրություններին։ Ձայնս տվեցի այն կուսակցությանը, որի առաջնորդի հետ կիսում եմ իր տեսլականը մեր երկրի ապագայի նկատմամբ։
Առաջնորդվել եմ պարզ սկզբունքով։
Ո՞վ է ավելի լավ հասկանում պաշտպանունակության բարձրացման խնդիրները, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգը, Արցախի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, միջազգային հարաբերություններում մաքսիմալ ներգրավվածության անհրաժեշտությունը, տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը և այլն։
Ձեռքս թեթև է, առաջին ընտրողն եմ, կուսակցությունն էլ հաղթելու է։
Սուրեն Սարգսյան. Ֆեյսբուք