Ինչպես է Մարին Լը Պենը մտադիր պայքարել ահաբեկչության դեմ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը «Parisien» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ կշարունակի պայքարել իր երկրի համար, եթե նույնիսկ չանցնի ընտրությունների երկրորդ փուլ։ Նա նաև թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ինչպես է մտադիր պայքարել ահաբեկչության դեմ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Առաջին հերթին, ես կվերականգնեմ ազգային սահմանները, 2-րդ՝ նախազգուշական նկատառումներով երկրից կարտաքսեմ «fiche S» (սպառնալիք պետական անվտանգությանը) նշումով օտարերկրացիներին, որոնք կապեր ունեն արմատականության հետ, ինչպես նաև կպայքարեմ իսլամական արմատականության դեմ՝ սալաֆիտյան մզկիթները փակելու, կամ էլ նույնիսկ Ֆրանսիայի իսլամական կազմակերպությունների միությունն արգելելու միջոցով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։