Ուժգին բախումներ՝ «PKK»-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև
Այսօր՝ մարտի 26-ին՝ Թուրքիայի հարավ-արևելյան Թունջելի նահանգում, տեղի է ունեցել ռազմական բախում «PKK»-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև:
Թունջելի-Էրզիջան մայրուղու վրա՝ Քութուդերեսի տարածաշրջանում, վաղ առավոտյան տեղի է ունեցած ռազմական բախման հետևանքով զոհվել է թուրքական բանակի առնվազն հինգ զինվոր, իսկ տասը վիրավորվել են, որոնց տեղափոխել են Ֆիրաթի համալսարանական հիվանդանոց:
«PKK»-ի կողմից ևս կան զոհեր և վիրավորներ, զոհվել է յոթ զինյալ, և վիրավորվել՝ հինգը:
Այս պահին թուրքական բանակի «Կոբրա» ռազմական ուղղաթիռները իրականացնում են հետախուզական թռիչքներ Թունջելի նահանգի անտառապատ վայրերում:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: