Եմենի դատարանը երկրի նախագահին մահապատժի է դատապարտել
Եմենի մայրաքաղաք Սանայում դատարանը երկրի նախագահ Աբդ Ռաբբա Մանսուր Հադիին դատապարտել է մահապատժի է դատապարտել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ Հադին մահապատժի է դատապարտվել «պետական դավաճանության» և «ագրեսոր պետությանը՝ Սաուդյան Արաբիային ու դրա դաշնակիցներին աջակցելու» մեղադրանքով:
Եմենում 2014 թ.-ից շարունակվում է զինված հակամարտությունը, որում մի կողմից ներգրավված են ընդդիմադիր հութիների «Անսար Ալլա» շարժումը և երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլ Սալեհին հավատարիմ կառավարական բանակի մի մասը, իսկ մյուս կողմից գործող նախագահին հավատարիմ զորքերը: