Հոնկոնգի ընտրություններում կրկին հաղթել է պրոպեկինյան թեկնածու Քերրի Լամը
Հոնկոնգի վարչախմբի նախկին ղեկավար Լինչժեն Յուեն, ով նաև հայտնի է Քերրի Լամ անունով, կրկին գլխավորել է Չինաստանի հատուկ վարչական շրջանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով RTHK-ում հրապարակված ընտրությունների նախնական տվյալները:
Նշվում է, որ Լամը, ում թեկնածությանն աջակցում է Պեկինը, հավաքել է ընտրողների կոլեգիայից 600 ձայն հնարավոր 1200-ից, ինչը թեկնածուի համար հաղթանակ է ապահովում ընտրությունների առաջին փուլում: Հոնկոնգի բնակչության մեծամասնությունը վարչական շրջնի ղեկավարի ընտրության իրավունք չունեն:
Ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է: