Ամազոնյան անտառներից գտել են «Տարզանի», ում 9 օր կապիկներն են կերակրել
Չիլիից մի զբոսաշրջիկ կորել է Բոլիվիայի անտառներից մեկում:Երբ նրան հայտնաբերել են, վերջինս հայտարարել է, որ իր վերադարձով պարտական է կապիկներին:Այս մասին գրում է Ren.tv-ն:
Դեպքը պատահել է Մադիդիի Ազգային անտառում:Տղան ետ է մնացել խմբից:Մեկշաբաթյա որոնումները արդյունք չեն տվել և բոլորը մտածել են, որ կորածը արդեն մահացել է:
Սակայն արդեն 9-րդ օրը նրան նկատել են ճամբարից ոչ հեռու:Նա տառապում էր քաղցից և սովից, անորոշ վիճակում էր, մարմնի վրա առկա էին կծված և քերծված հետքեր:
Զբոսաշրջիկը պատմել է, որ միացել էր կապիկների մի խմբի, որոնք իր հետ կիսում էին իրենց ուտելիքն ու ջուրը: